Հասարակություն 

Մեդվեդևը պատմել է, թե ինչպես է պատրաստվում տոնել Ամանորը

analitik.am

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կնշի 2020 թվականն այնպես, ինչպես ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը: Այս մասին նա խոսել է ռուսական հեռուստաալիքներից մեկին տված իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Լայֆը։

«Կհավաքեմ ընտանիքիս, ընկերներիս, ովքեր կգան ինձ հյուր, կնստեմ սեղանի շուրջ և կլսեմ նախագահի ելույթը»,-խոստովանել է կառավարության ղեկավարը:

Հարցին՝ արդյո՞ք հավատում է երազանքների իրականացմանը, Մեդվեդևն ասել է, որ երկար ժամանակ է չի երազում, սակայն դեկտեմբերի 31-ին ամեն ինչ այլ կլինի:

«Ամանորին յուրաքանչյուրը մտածում է այդ մասին, թե ինչ է պատրաստել մեզ համար նոր տարին, սակայն դրա մասին պատմել չի կարելի, որպեսզի ամեն ինչ ի կատար ածվի»,-ասել է նա:

Օգտվելով առիթից՝ վարչապետը շնորհավորել է բոլոր ռուսաստանցիների գալիք Ամանորը՝ մաղթելով նրանց առողջություն և երջանկություն:

Նույն շարքից