Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Արա Վարդանյանին ու հենց վարչապետի ընդունարանում ձերբակալել էին նրան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը պատմել է, որ 2018 թ-ին իրեն ձերբակալել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունարանում, փոխանցում է Aysor.am-ը:

«Տեղի է ունեցել քաղաքական հետապնդման կլասիկ դեպք։ Ինչու եմ այդպես կարծում։ Երբ որ ես Համահայկական հիմնադրամի տնօրեն էի, ինձ ՀՀ վարչապետը հրավիրեց հանդիպման կառավարության մասնաշենք։ Գնացի, և վարչապետի ընդունարանում ինձ ձերբակալեցին և ուղեկցեցին ԱԱԾ», - «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման շրջանակում ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով, այժմ շատերը խոսում են 37 թ-ի մասին։ «Ես այն յուրահատուկ մարդկանցից եմ, որը այդ 37 թիվը զգացել է», - նշել է Վարդանյանը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից