Հասարակություն 

Վայոց Ձորի նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Տոնոյանին մե­ղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմի պատճե­նը ներկայացրել է ՀՀ կառավարության կադրերի և անձնակազմի կառավար­ման վարչություն, ըստ էության, նպա­տակ ունենալով աշխատանքի ընդուն­վել:

Սակայն այդպես էլ նպատակին չի հասել, քանի որ կեղծ դիպլոմի փաստը իրավապահները բացահայտել են: Հիշեցնենք, որ կեղծ դիպլոմով աշ­խատանքի ընդունվելու փորձերը շա­րունակվում են: Սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունման դեպք են բա­ցահայտում:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչա­կան կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոև Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին:

Նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ- ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու որպես փաստաթուղթ ներկայացրել:

Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատ­մամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագ­րությունը, և այս արարքի համար վեր­ջինս պատժվեց տուգանվելով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից