Բարի օր Տնտեսություն 

Պետությունը Գյումրիում տնակներում ապրող ոչ բոլոր քաղաքացիների նկատմամբ ունի պարտավորություն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

2020 թվականի պետական բյուջեն հեղափոխական է: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն հեղափոխական է նաև աղետի գոտու առումով, քանի որ մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գուտու խնդիրներին՝ 3 միլիարդ դրամ. «Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել: Մենք 2020 թվականին լուծում ենք բոլոր քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ պարտականությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման նոր փուլ է սկսում, որը պետք է իրագործվի այլ տրամաբանությամբ՝ զարգացման տրամաբանությամբ: Պետք է մենք խոսենք զարգացման երկարատև ռազմավարություններ իրագործելու համար»:

Որպես վերոնշյալ խնդրի ամենատեսանելի ցուցիչ՝ վարչապետը ձևակերպեց հրամայականը՝ Գյումրին պետք է ազատվի տնակներից. «Սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավարություն, սակայն սա չի նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտականություն: Մենք ամեն տնակի պատմությունը ձևավորել են, ամեն մեկի նկատմամբ կլինի անհատական մոտեցում»:

Նույն շարքից