Քաղաքականություն 

Երբ ակնկարկում ես, որ կարող է նոր պատվեր լինել, գույները քցում է, ճնշումները բարձրանում է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

330 կիլոմետր ասֆալտ է արվել: Սա աննախադեպ ծավալ է: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա տնտեսական էֆեկտ չի ունենո՞ւմ: Գնացեք շինարարության ոլորտի մարդկանցից հարցրեք, թող ասեն: Այսօր բոլոր կազմակերությունները ծանրաբեռնված են: Երբ ակնկարկում ես, որ կարող է նոր պատվեր լինել, նոր տենդեռ լինել, գույները քցում է, ճնշումները բարձրանում է, քանի որ այնքան գործ ունեն, որ չգիտեն՝ արդեն իսկ վերցված գործերից տակից ոնց են դուրս գալու»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև պարտքերը փակելու մասին՝ հայտարարելով, որ այսօր փակվում են անհուսալի պարտքերը:

Նույն շարքից