Քաղաքականություն 

Ես ոչ մի լումա չեմ գողանում ու մենք կտրելու ենք բոլոր գողացողների ձեռքերը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Պետությունից հարկ թաքցնողն ու դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, այն զինվորից, ով այսօր սահմանին կանգնած վտանգում է իր կյանքն ու պաշտպանում մեր բոլորիս՝ այս դահլիճում բանավիճելու իրավունքը: Եթե նրանք այնտեղ կանգնած չլինեն, ամեն ինչ անիմաստ կդառնա: Մի գողացեք մեր զինվորներից: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ իրավունք եմ վերապահում սա ասել, որովհետև բոլորը գիտեն, ես չեմ գողանում, մենք չենք գողանում ոչ մի լումա: Ընդհակառակը՝ ասում ենք, որ կկտրենք այն ձեռքերը, որոնք կփորձեն մեր երկրից որևէ բան վերցնել, որևէ բան վերցնել մեր զինվորից, ուսուցչից, թոշակառուից»:

Նույն շարքից