Հասարակություն 

Զորամասերում մեր հրամանատարները մի կոպեկ չեն ունեցել, որ վառված լամպի ու փչացած ծորակի հարցը լուծեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Զինվորականների պարագայում աշխատավարձի բարձրացումը շատ շոշափելի երևում է: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակում հսկայական բարեփոխումներ են տեղի ունենում: Մինչև հիմա մեր զորամասերի հրամանատարները մի կոպեկի բյուջե չեն ունեցել, որ ենթադրենք այդ զորամասում մի հատ լամպ վառվելու, կամ մի հատ ծորակ փչանալու դեպքում հարցը լուծելու համար: Ստիպված են եղել հազար ձևի եսիմ ինչեր անեն այդ պրիմիտիվ ծախսերը հոգալու համար: Իսկ այսօր մենք մեր հրամանատարներին ամենամսյա չկանխատեսված ծախսերի համար գումար ենք տալիս: Ամեն ինչ անում ենք, որ մեր հրամանատարությունը կենտրոնանա իր գործի վրա՝ մարտական պատրաստություն, անվտանգություն և անվտանգության օպերատիվ վերահսկողություն»։

Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխություն է տեղի ունեցել նաև մշակույթի ոլորտում:

Նույն շարքից