Քաղաքականություն 

Տարիներ շարունակ օլիգարխները մշակութային գործիչներին տարել են քյաբաբանոցների բացման մասնակցելու ու դիֆերամբներ ձոնելու. Նիկոլ Փաշինյան

analitik.am

700 միլիոն դրամով աճել է Հայաստանի ազգային պետական երգչախմբի, ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պետական սիմֆոնիկ նվագախմբի, Կոմիտասի անվան պետական քառյակի, Հայաստանի ազգային ջազ-նվագախմբի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Տաղարան համույթի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Կամերային նվագախմի, երգչախմբի ֆինանսավորումը: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով, սրա արդյունքում այլ կոլեկտիվներ 100 տոկոսով ֆինանսավորվում են պետական բյուջեից. «Սա նշանակում է, որ այս կոլեկտիվները կարողացել են հաղթահարել «ձեռք պարզած»-ի կարգավիճակը: Ես միշտ անձնապես չափազանց վիրավորված եմ զգացել ինձ, երբ որևէ օլիգարխ որևէ կոմերցիոն օբյեկտ է բացել, այս մարդկանց հովանավարելու համար տարել է քյաբաբանոց, ստիպել է դրանց բազմանը մասնակցել, դիֆերեմբային հարցազրույցներ տալ, որ այս քյաբաբնոցը աշխարհի ամենաբարձր երևույթն է: Ես վիրավորված եմ զգացել: Մեր մշակութային գործիչներին մենք ազատել ենք այս վիրավորանքից»:

Փաշինյանը հայտարարեց, որ դա միջանկյալ լուծում է, քանի որ մշակությի այլընտրանքային ֆինանսավորման ձևեր պետք է գտնել, ինչպես լինում է աշխարհում. «Կա բարեկամների խումբ, ովքեր ամեն տարի որոշակի մեխանիզմներով ֆինանսավորման հարցը լուծում են առանց մշակութային գործիչների արժանապատվությանը կպնելու, նվաստացնելու»:

Նույն շարքից