Քաղաքականություն 

Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն ահաբեկչական անցյալ ունի ու Հրանտ Մարգարյանին մեղադրեց թմրանյութեր տեղափոխելու մեջ

Արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել երկրում պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ: Խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նկատի ունենալով ՀՅԴ-ին:

«Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է անմասն չմնա այսպիսի երևույթներից, մենք պետք է մեր գնահատականը տանք, քանի որ վերջնամասում ԱԺ արտահերթ ընտրություններն են»,-ասաց Բաբաջանյանը:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչով էր զբաղված այդ ժողովը վարող Հրանտ Մարգարյանը 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում: Այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, ով հիմա միացել է այդ նույն խմբակին: Պետք է չմոռանանք «Դրո» կառույցն ինչի մասին էր, «31»-ի գործն ինչի մասին էր, Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ»,-ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ականները պետք է խելքները գլուխները հավաքեն, իսկ ԱԱԾ-ն պետք է իր ուշադրության տակ առնի հարցը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից