Գլխավոր Քաղաքականություն 

Շնորհակալ ենք քեզ, Փաշինյան Նիկոլ. Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի քրեական գործի մասին

analitik.am

Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե անհամբեր կսպասեն, թե ապագայում ում նկատմամբ հարուցված գործը կլինի կրակ, ում նկատմամբ գործը՝ հող:

Աշոտյանի խոսքերով, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը տեղեկատվական ռումբի ազդեցություն ունեցավ: Նա նշեց, որ այն որևէ կերպ չի կարող ազդել ՀՀԿ-ի գործունեության վրա, ավելին՝ այն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները. «Սա հետևանք է, որի ականտեսը մենք լինում ենք վերջին երեք օրերին: Շնորհակալ ենք քեզ Փաշինյան Նիկոլ:

Այսօրվա իշխանությունները հաշվարկներ, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ: Եթե նրանք շարունակեն այս հետապնդումները, պետք է հասկանան, որ դա թուլացնում է իրենց իշխանությունն ու ավաղ նաև Հայաստանի Հանրապետությունը»:

Նույն շարքից