Քաղաքականություն 

Տեսնեմ քանի գլխանի է ՀՔԾ-ն, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին բացայակել երկրից. Արմեն Աշոտյան

analitik.am

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նպատակ ուներ կանխելու նրա արտաքին քաղաքական գործունեությունը: Մենք պլանավորում էինք Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր մի շարք մայրաքաղաքներ՝ հստակ ազգային, պետական քաղաքական օրակագով: Կարծում եմ, որ իշխանությունները դրանից տեղյակ էին: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանն ասաց, որ իշխանությունները փորձում են կանխել նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը:

ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ անձնագիրը մնացել է Սերժ Սարգսյանի մոտ, սակայն նա չի կարող սահմանը հատել, սակայն լավ լուրն այն է, որ դա բացարձակապես չի ազդելու ՀՀԿ-ի պլանների վրա. «Մենք շարունակելու ենք հաջորդ տարի նախագահի արտասահմանյան այցեր պլանավորել, իսկ օրակարգը բացառապես ազգային ու պետական շահի վրա է հիմնված: Տեսնեմ, թե քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին նշված ժամանակահատվածով բացակայել երկրից ու ներկայանալ»:

Նույն շարքից