Հասարակություն 

Հեռախոսի լիցքավորիչը երեք տուն է այրել

analitik.am

Հեռախոսի վնասված լիցքավորիչն Իպոհ քաղաքում դարձել է մի քանի տան այրման պատճառ: Հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել է երկհարկանի տունը և զգալիորեն վնասել մոտակա երկու շենքերը, գրում է Worldofbuzz-ը:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին։ 45-ամյա տղամարդը պայթյունի ձայն է լսել ննջասենյակում, և երբ ներս է մտել, տեսել է, որ իր հեռախոսի լիցքավորիչը բռնկվել է: Հրդեհն արագորեն տարածվել է տան ներսում:

Ընտանիքի անդամները զանգահարել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Երբ փրկարարները դեպքի վայր են ժամանել, ամբողջ տունն արդեն այրվել է, և կրակը տարածվել է նաև հարևան երկու բնակելի շենքերի կողմ: Հարևանների տները լուրջ վնասվել է։ Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրդեհի արդյունքում բնակիչներից ոչ մեկը չի տուժել:

Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ հեռախոսի համար օգտագործել է ոչ բնօրինակ լիցքավորիչ: Սարքի ապրանքանիշը չի նշվում:

Նույն շարքից