Համացանցում հայտնվել է Ֆրանսիայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության բախման վայրից տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ռետինե ձողերով և վահաններով զինված ոստիկանության ծառայողները ծեծի ենթարկում ցուցարարներին։ Նշվում է, որ ակցիայի ժամանակ ֆրանսիացիներն այրել են երկրի նախագահ Էմանյուել Մակրոնի կերպարով տիկնիկին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Gallia Daily-ին։
Հայտնի է, որ Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 71 մարդ է բերման ենթարկվել։ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ցուցարարները Հյուսիսային կայարանից մեկնել են համաձայնեցված երթուղով։
Հիշեցնենք, որ երեկվանից Ֆրանսիայում սկսվել են լայնածավալ գործադուլներ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: