Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է. Հայ պատգամավորը` թուրք նախարարին

analitik.am

Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի:

Հարցադիմումի մեջ Փայլանը նշել է, որ Հայաստանի դեմ ուղղված «Թուրքիայի զինուժի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլան»  անունով ռազմական պլանի մասին տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին:

Պոլսահայ պատգամավորը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.

«Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Խնդրո առարկա դարձած պլանը դեռ վավե՞ր է:

Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:

Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Նույն շարքից