Հասարակություն 

36-ամյա տղամարդը մահացել է հարցազրույցի ժամանակ

analitik.am

Չինաստանի բնակիչ մահացել է աշխատանքային հարցազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է AsiaOne լրատվական պորտալը:

36-ամյա տղամարդ, ում անունը չի նշվում, պատասխանել է հարցերին և հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու ընկել: Նրան անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը, նա մահացել է սրտի կաթվածից:

Նշվում է, որ վերջին շրջանում տղամարդը շատ է աշխատել և այդ պատճառով որոշել է տեղափոխվել այլ ընկերություն: Հայտնի է, որ նա տառապել է հիպերտոնիկ հիվանդությամբ:

Նույն շարքից