Տեսանյութեր Քաղաքականություն 

Արմեն Աշոտյանն այն մասին, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները

analitik.am

 

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով համապատասպան հարցին, անդրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականին Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ արած  հայտարարությանը, որից լրագրողի  խոսքերով, հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները:

Աշոտյանը նշեց, որ թեզերը կեղծ են, քանի որ հատվածական են վերցված, այն պետք է դիտարկել ամբողջության մեջ. «Նախագահ Սարգսյանն ասում է, որ ադրբեջանցիները չէին ստորագրելու, Արցախն ունենալու է վերջնական կարգավիճակ և այլն: Որևէ իշխանություն ցույց տվեք Հայաստանում, որը չի ասել, որ լուծումները պետք է լինեն փոխզիջումների մեջ»:

Աշոտյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում ԱԺ ամբիոնից, երբ հայտարարում է, որ ՀՀ նախկին իշխանությունները բանակցել են միայն հող հանձնելու մասին՝ ցույց տալով փաստաթղթերը. «Ես մարտահրավեր եմ նետում, պատրաստ եմ մուծվել բոլոր հիմնադրամներին՝ պայմանով, որ նա հրապարակի այդ թուղթն ու կխոստովանի իրականում, թե ինչի շուրջ է ինքը բանակցել»:

 

 

 

 

 

Նույն շարքից