Քաղաքականություն 

Ամեն անգամ չի Սերժը փրկելու Նիկոլին, մի օր նա ստիպված է լինելու ինքնուրույն լողալ. Արմեն Աշոտյան

analitik.am

Բրատիսլավայում հնգակողմ հանդիպման մասին ներկայացված տեղեկությունը ոչ մի բանի մասին էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքերով, այն մարդկանց համար, ովքեր փորձագիտական մակարդակով զբաղվում են Արցախյան խնդրով, այդ լրատվական առույթը ոչ մի բանի մասին էր․ «Գնում էին մի ձևի, ավարտեցին ուրիշ կերպ։ Ես վարկածներ ունեմ, որոնք չեմ ուզում հիմա բարձրաձայնել, որովհետև գուցե սխալվում եմ։ Բայց պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել, որովհետև դա կարևոր է։ Եթե դասեր չքաղենք, ամեն անգամ չի Սերժը փրկելու Նիկոլին։ Մի օր Նիկոլը ստիպված է լինելու Ղարաբաղյան հարցում ինքնուրույն լողալ, եթե ի վիճակի է»։

Խոսելով էսկալացիայի մասին՝ Աշոտյանը նշել է, որ Էսկալացիայի վտանգ եղել է կա և կլինի միշտ․ «Մենք ապրււմ ենք մի հարևանի կողքին, որի վերջնական նպատակն առնվազն Արցախում իր դրոշը բարձրացնելն է։ Ես չեմ հավատում ադրբեջանական խաղաղասիրությանը՝ Ալիևի օրոք։ Ես չեմ հավատում ադրբեջանական խաղաղասիրությանը Մեհրիբան Ալիևայի օրոք։ Այդ երկրում երկու երեք սերունդ մեծացվել է, կաթ է կերել հակահայկական պրոպագանդայի հիման վրա։ Հակահայկականությունն այնտեղ պետական կրոն է։ Դա տեսել եմ անձամբ։ Հետևաբար էսկալացիայի վտանգ կա միշտ, կլինի միշտ։

Կանխել դա հնարավոր է, դիվանդագիտական զինակազմը պետք է օգտագործվի նվազեցնելու այդ ռիսկերը։ Բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ իրավիճակն ավելի լուրջ է քան մենք կարող ենք մեզ թույլ տալ պատկերացնել»։

Ըստ Աշոտյանի, իշխանությունը պարտավոր է պարզապես նոր քաղաքական ռեստարտի սկիզբ դնել երկրում, որպեսզի մեր երկրի դիմադրողականությունը վերականգնվի, որպեսզի մենք ունենանք իրականում հասարակություն, որտեղ կա այս պահի դրությամբ դեռևս լեգիտիմ իշխանություն, բայց կա նաև ազգային կոնսենսուս, քաղաքական կոնսենսուս քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ․ «Ժողովրդի իմունիտետը վերականգնել է պետք, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքն է այս քիմիոթերապիան սկսել, ինքն է այս քիմիոթերապիան մեկ ու կես տարի սկսել բոլոր քաղաքական հակառակորդների, մրցակիցների, պետական ինստիտուտների դեմ։

Դու ես ծնել այս ամեն ինչը, դու էլ վերացրու։ Մասնավրապես որպես կառավարության ղեկավար բոլոր եվրոպական միջազգային ստանդարտներով կառավարության պարտավորությունն է պայքարել ատելության խոսքի դեմ, կապ չունի՝ Մակրոնն է, Մերկելն է, Փաշինյանն է, թե՝ Կուրցը: Ատելության խոսքի դեմ պայքարելու թիվ մեկ պատասխանատուն ցանկացած երկրում կառավարությունն է։ Նիկոլ Փաշինյանի անձնական պատասխանատվությունն է դա, և նա պետք է ասի՝ «я тебя породил я тебя убью», կարո՞ղ է ասել դա»։

Նույն շարքից