Բարի օր Իրավական 

Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը։ Այս մասին Analitik.am-ին հայտնեց Դատախազության մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա, Դատախազությունը կքննարկի բողոքը և կպատասխանի դատաիրավական ժամկետներում:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Արամ Մակինյանը հայտնել էր, որ բողոք է ներկայացրել Դատախազություն։

Ըստ փաստաբանի, բողոքում նշվում է, որ համաձայն 2005 թ. և 2015 թ. Սահմանադրության, ՀՀ նախագահն անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահն իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահը ՀՔԾ էր հրավիրվել, և դեկտեմբերի 4-ին նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նրա դեմ ցուցմունքներ է տվել նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից