Հասարակություն 

Կներեք, որ ջինսով եմ. Գևորգ Պետրոսյանը «ջինսով-մայկայով» էր ներկայացել նիստին

analitik.am

Կներեք, որ ջինսով եմ, հարգելի նախագահող: Խորհրդարանում ամբիոնի մոտ ելույթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ԱԺ նախագահությանը:

Ջինսով ու շապիկով նիստին ներկայացած Գևորգ Պետրոսյանը կարծես այդկերպ հիշեցրեց քաղաքապետ Հայկ Մարությանի և շեյխերի հանդիպումը, որի ժամանակ Մարությանին դուր չէր եկել շեյխերի հագուկապը:

Նշենք, որ շեյխերի հագուկապի մասին խոսակցություններից հետո համացանցում ակտիվ լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես է նույն Մարությանը ջինսով Արցախում մասնակցում միջոցառման, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում ջինս կրող Սերժ Թանկյանին:

Նույն շարքից