Հասարակություն 

Ռուսաստանում 4,5 տոննա կարմիր խավիար են այրել

analitik.am

Սանկտ Պետերբուրգում «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները 4,5 տոննա կարմիր խավիար են այրել: Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում, փոխանցում է Լենտան։

Խավիարի մի խմբաքանակը ժամանել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից և հայտնաբերվել է ստորգետնյա պահեստում: Ապրանքն արդեն փաթեթավորված է եղել բեռնարկղերում և պատրաստվել վաճառքի: Սակայն աուդիտի ընթացքում պարզվել է, որ այն չունի արտադրողի մակնշումներ: Բացի այդ, սեփականատերերը չեն տրամադրել անասնաբուժական վկայականներ, որոնք կարող են հստակեցնել խավիարի ծագումը:

Գերատեսչությունում եզրակացություն են արել, որ վերոնշյալ խմբաքանակն անորակ է և վտանգավոր, հետևաբար, որոշում է կայացվել ոչնչացնել այն:

Նույն շարքից