Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Մերկելը կրկին նստած է լսել Գերմանիայի ազգային օրհներգը /Տեսանյութ/

analitik.am

 

 

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նստած է մնացել Ղազախստանի և Գերմանիայի օրհներգերի ժամանակ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։

Մերկելը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Արարողության ընթացքում նվագախումբը կատարել է Ղազախստանի, ապա՝ Գերմանիայի ազգային օրհներգերը: Տոկաևը ոտքի է կանգնել և ձեռքը դրել սրտին, իսկ Մերկելը նստած է մնացել նույնիսկ իր երկրի օրհներգի ժամանակ:

2019 թվականի ամռանը Գերմանիայի կանցլերի առողջական վիճակը հարցեր էր առաջացնում. Հունիսի 27-ին հրապարակվեց տեսանյութ Մերկելի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումից, որտեղ երևում է, որ նա ցնցվում է: Հունիսի 18-ին նա կրկին ցնցումներ ունեցավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ։

 

 

 

 

Նույն շարքից