Հասարակություն 

Ուսանողուհին հեծյալների անվտանգության համար ամբողջովին մերկ լուսանկարվել է ձիու վրա /Լուսանկար/

analitik.am

Անգլիայի Քովենթրի քաղաքի բնակչուհին ամբողջովին մերկ լուսանկարվել է ձիու վրա՝ հագնելով միայն կոշիկներ և սաղավարտ։ Նշվում է, որ այսկերպ աղջիկն ընդգծել է անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Mail-ը:

Նոյեմբերի 22-ին, 19-ամյա 5w85i Գրեյսն ամբողջովին մերկ վիճակում լուսանկարվել է ձիու, և չնայած իր հայրենի քաղաքում ցուրտ եղանակին, աղջիկն անկեղծորեն աջակցել է Facebook-ում Նոր Զելանդիայի ագիտացիոն կազմակերպության կողմից արված կոչին: Դրանում հեծյալներին հորդորել են չմոռանալ սաղավարտ կրել:

«Հրապարակման մեջ ասված է, որ որոշ հեծյալներ մոռանում են կրել հատուկ սաղավարտը, ինչը բավականին վտանգավոր է»,-պատմել է աղջիկը՝ նշելով, որ լուսանկարվել է ու խոստացել մասնակցել կազմակերպության հորդոր-ակցիային, եթե լուսանկարը հավաքի ավելի քան 100 հավանում։

Գրեյսը, ով սովորում է անասնաբուժություն, պնդել է, որ օգտատերերի արձագանքը շլացուցիչ է եղել։

Նույն շարքից