Քաղաքականություն 

Մեր թիմի բոլոր ներկայացուցիչները եկել են անցյալից. Հովիկ Աղազարյան

analitik.am

Մենք, այդ թվում նաև իշխանության եկած թիմի բոլոր ներկայացուցիչները եկել ենք անցյալից, ոչ մեկս ապագայից չենք եկել: Մենք անցյալից գալով, ունենք մեր պատկերացումներն ու մոտեցումները, հարցերին մոտենալու մեր տարբերակները, մեր դաստիարակվածությունը, սխալներ թույլ տալու բազան: Որևէ մեկն ասե՞լ է, որ իր ներկայացուցիչների շարքերում նման էլեմենտները բացառվում են: Խնդիրն այն է, թե ինչպես է իշխանությունն արձագանքում դրան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարարի տեղակալին առաջադրված մեղադրանքի ու այն մասին, թե ինչպես է ստացվում, որ նոր Հայաստանում նոր կադրերի մասով նման երևույթներ են լինում:

Աղազարյանի խոսքերով, իշխանությունները շատ լուրջ են վերաբերում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչի մասին լրացուցիչ ապացույց կարող է լինել այն, որ ԿԿՀ-ի նախագահ ընտրվել է ԼՀԿ-ի թեկնածուն:

Գևորգ Լոռեցյանի մասով Աղազարյանը նաև ասաց, թե իր համար շատ ցավալի կլինի, եթե մեղադրանքը հաստատվի. «Ես հույս եմ փայփայում, որ ինչ-որ բան այնպես չէ: Մենք միշտ ասել ենք, որ ուրիշ ձևով պետք է աշխատենք ու ապրենք, որպեսզի ժողովուրդը վստահի մեզ: Եթե ժողովրդի վստահությունը չլինի, մենք հաջորդ օրը կզրոյանանք»։

Նույն շարքից