Քաղաքականություն 

Թող Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան հանդիպեն զրուցեն, միգուցե մենք ինչ-որ բան չենք հասկանում. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով Աննա Հակոբյանի հայտարարության մասին, ով Մեհրիբան Ալիևային հրավիրել էր Արցախ հյուր՝ մուղամ լսելու, ասաց, որ շատ լավ է վերաբերվում այդ հրավերին. «Վաղը չէ մյուս օրը, երբ այս ամեն ինչը վերջանա ու մենք ադրբեջանական ժողովրդի հետ գանք ընդհանուր լուծման, պետք է հարևանություն անենք: Հիմա այդ ծիլերը դրվում են, վատ բան չկա: Իհարկե թող հանդիպեն, զրուցեն, միգուցե մենք ինչ-որ բան չենք հասկանում, միգուցե իրանք լավ տեղեկացված չեն: Շփումներն օգուտից բացի վնաս չեն տա»:

Ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ հրավիրում է Ալիևային Արցախ, որտեղ նա կարող է մուղամ լսել, իսկ եթե վերջինս ուզում է Արցախում մուղամ լսել պատերազմում հաղթելու միջոցով, նման բան չի կարող լինել:

Նույն շարքից