Քաղաքականություն 

Ադրբեջան պետությունը կա ու մենք չենք կարող հաշվի չնստել այդ հանգամանքի հետ. Հովիկ Աղազարյան

analitik.am

Իմ քայլի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով, ժամանակ անց, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան ընդհանուր հայտարարի գալ, հարևանություն անելու հարց կլինի, ինչի ծիլերը հիմա հայկական կողմից դրվում են: Այսկերպ նա խոսել է Աննա Հակոբյանի կողմից Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելու մասին:

Հարցին՝ մի՞թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության մեջ ապրել Հայաստանի հետ, եթե հաշվի առնենք ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, Աղազարյանը նշել է, որ Հայաստանը չի կարող մեկուսացված ապրել, կա միջազգային հանրություն, աշխարհաքաղաքական շահեր. «Մենք պետք է մեր շահը կարողանանք պաշտպանել: Օրինակ Թուրքիան, անկախ մեր ցանկությունից, կա: Ադրբեջանն էլ նույն ձևի պետություն է, ու մենք չենք կարող հաշվի չնստել այդ հանգամանքի հետ»:

«Մենք ասում ենք, որ ոչ մի տարածքային հավակնություններ չունենք Ադրբեջանի հողերի նկատմամբ, ասում ենք, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, և մենք սատար ենք լինելու, Արցախի անվտանգության երաշխավորն ենք»,-հավելել է նա:

Նույն շարքից