Հասարակություն 

Տես, թե ով է քո մայրը. Զինվորն ինքնասպան է եղել, երբ ծառայակիցը նրա մոր մասին տեսանյութ է ցույց տվել. Նաիրա Զոհրաբյան. Առավոտ

analitik.am

ԱԺ-ում այսօր քննարկվում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է մինչեւ 12 տարվա ազատազրկում սահմանել՝ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրերում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի, բռնության կամ արժանապատվությունը նվաստացնելու միջոցով ինքնասպանության դրդելու համար: Այս կերպ ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացվում է, փոխանցում է Aravot.am-ը:

Նաիրա Զոհրաբյանը կրկին շեշտել է բանակում տիրող մթնոլորտը, որը, նրա բնորոշմամբ, «դեդավշինայի» ենթամշակույթ է: «Մի դեպք է եղել բանակում: Զինվորը դիմել է ինքնասպանության, որովհետեւ իր զինվոր ընկերը ցույց է տվել մի տեսանյութ՝ նրա մոր հետ կապված, եւ ասել էր՝ նայի, տես, թե ով է քո մայրը»,-ամբիոնից նման դեպք պատմել է Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորներից մեկը շեշտել է զինվորի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու հանգամանքը: Զոհրաբյանը նախ նշել է՝ այսպիսի մեկ դեպքը բավարար է, որպեսզի զինվորի արժանապատվությունը համարվի նվաստացած. «Բայց երբ խոսում էինք քրեական իրավունքի մասնագետների հետ, ասացին, որ դա չի կարելի դիտարկել արժանապատվության պարբերական նվաստացում: Իսկ պարբերաբարն այն է, երբ, օրինակ, հրամանատարը պարբերաբար զինվորին նվաստացնում է, հրամայում կոշիկը տանել, լվանալ: Մի դեպքի պատճառով զինվորը կարող է ծայրահեղ քայլի դիմել, բայց օրինագծում պարբերականությունն էլ կներառենք»:

Նույն շարքից