Հայաստան Քաղաքականություն 

Հանգիստ վեր ընգեք տեղներդ. Իմ քայլի պատգամավորը խոստանում է ծեփել պատերին ու փռել

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը խորհրդարանում անդրադարձավ ՀՅԴ-ի վերաբերյալ, իր խոսքերով, հայտնի «սլիվին»: Խոսքը վերաբերում է այն տեղեկություններին, որոնց համաձայն, իբր ՀՅԴ-ում որոշել են պարտիզանական հարվածներ հասցնել ՀՀ իշխանություններին:

«Ես ուզում եմ վստահեցնել, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին: Ոչ միայն այդ տեղեկատվությունը, այլ նաև մի շարք այլ տեղեկություններ ունենք: Եվս մեկ անգամ դիմում եմ բոլորին, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել քայլեր, որոնք չեն բխում Սահմանադրությունից ու օրենքներից՝ եթե կոռուպցիայի դեպքում նրանց հարցը կլուծվի միայն  թաթիկներ կտրելով, այստեղ համակցված է լինելու՝ ծեփվելու են պատերին, փռվելու են  և նմանատիպ այլ գործողություններ:

Որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանությունների դեմ ձեռնարկել որևէ քայլը, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից ու Սահմանադրությունից: Պարտիզանական մարտերը, որոնք մարդիկ մտադիր են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընգեք տեղներդ»,-ասաց նա:

Նույն շարքից