Միջազգային Քաղաքականություն 

Տրամադրությունը լուրջ է․ Պեսկովը խոսել է «Նորմանդյան ձևաչափով» հանդիպումից առաջ նախագահի տրամադրության մասին

analitik.am

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում պատմել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի տրամադրության մասին՝ նախքան Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովին գնալը: Այս մասին հայտնում է Լայֆը։

«Տրամադրությունը լուրջ է: Ակնկալիքը մեկն է՝ օգնել լուծել ներուկրաինական հակամարտության հարցը երկրի հարավ-արևելքում, ապահովել Մինսկի համաձայնագրերի այլընտրանքային իրականացման մասին ընդհանուր պատկերացումը»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Պուտինը պատրաստ է անցկացնել երկկողմ հանդիպումներ Մակրոնի, Մերկելի և Զելենսկիի հետ։

«Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի անցկացման անվտանգության մասին հարցին Պեսկովը պատասխանել է, թե վստահ է, որ Ֆրանսիայի իշխանությունների կապահովեն անհրաժեշտ պայմանները ղեկավարների հանդիպման համար:

Նույն շարքից