Միջազգային Քաղաքականություն 

Ինչ չպետք է անել Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհուրդ է տվել Վլադիմիր Զելենսկիին վարվել այնպես, ինչպես ինքը՝ խուսափել Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումից, որտեղ տեղի կունենա «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովը։ Այս մասին գրում է Լայֆը։

«Ամենակարևոր խորհուրդը՝ չվստահել Պուտինին։ Խորհուրդ կտայի խուսափել Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումից»,-ասել է Պորոշենկոն:

Պորոշենկոն ևս մեկ խորհուրդ է տվել Զելենսկիին, որպեսզի վերջինս Դոնբասի հարցի քննարկման ընթացքում չբարձրաձայնի գազի հարցի շուրջ բանակցությունների մասին: Ենթադրաբար, դա թույլ չի տա Մոսկվային կազմել իր համար ձեռնտու համաձայնագրերի փաթեթ, ըստ որի Կիևը զիջումների կգնա հանուն էժան գազի։

Նույն շարքից