Հասարակություն 

Շունը 6-ամյա երեխային քարշ է տվել սենյակից ու ստիպել զանգահարել շտապօգնություն՝ փրկելով տիրուհու կյանքը

analitik.am

Անգլիական Փրեսթոնում լամբրադորն օգնել է 6-ամյա երեխային շտապօգնություն կանչել, երբ իր տիրուհին ընկել է աստիճաններից: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Երբ 36-ամյա Միյա Էլլերին ընկել է աստիճաններից, նրա 6-ամյա դուստրը մուլտֆիլմ նայելիս է եղել և չի լսել օգնություն կանչող մոր ձայնը, ով չի կարողացել շարժվել:

Միյան որոշել է օգնության դիմել Բենթլի անունով շանը՝ նրան կարգադրելով բերել երեխային: Շունը, առանց վայրկյան կորցնելու, վազել է սենյակ ու երեխային, բառի բուն իմաստով, քարշ տալով բերել: Երեխան եղել է ականջակալներով:

Դրանից հետո շունը բերել է նաև հեռախոսը, և աղջնակը զանգահարել է շտապօգնություն: Շունը Միյայի կողքից չի հեռացել մինչև բժիշկների ժամանելը: Երիտասարդ կնոջը հոսպիտալացրել են: Ավելի ուշ նրա մոտ վնասվածքներ են ախտորոշվել ողնաշարի վրա:

Միյան նշել է, որ կյանքը փրկած շանն ավելի վաղ սովորեցրել էր բերել հեռակառավարման վահանակը, գարեջուր, հեռախոս:

Նույն շարքից