Քաղաքականություն 

Մի քանի սկզբունքային հարց

analitik.am

Մի քանի սկզբունքային հարց.

- արդյոք վարչապետի կին լինելը պետական կարգավիճակ է, թե՞ արարողակարգային,

- արդյոք սահմանադրության մեջ կա՞ կետ, որտեղ ասված է, որ վարչապետի կինը կարող է արտաքին քաղաքականություն իրականացնել,

- արդյոք վարչապետի կինն իր հայտարարությունը համաձայնեցրել է արտգործնախարարության հետ և եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով և ինչ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա է այդ կապը իրականացվել,

- եթե արտգործնախարարություն-վարչապետի կին կապը եղել է, ապա ո՞վ պետք է ստուգեր, թե Մեհրիբան Ալիևայի էջ պաշտոնական է, թե ֆեյք, իրականում ինչ է ասել ու երբ է ասել,

- արդյոք վարչապետի կինն ունի՞ լիազորություն որևէ երկրի պաշտոնական ներկայացուցչին, տվյալ դեպքում Ադրբեջանի փոխնախագահին հրավիրել Արցախի հանրապետություն,

- արդյոք նման հրավերով ի չիք չի՞ դարձվում այն պնդումը, որ Արցախն ինքնորոշված տարածք է և անիմաստ է դառնում նման պնդման վրա բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, առավել ևս, որ այդ հրավերը արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ,

- արդյոք Հայաստանի սահմանադրությունը դե՞ռ գործում է, թե՞ հեղափոխական դեկրետներն են արդեն կանոնակարգում մեր պետական կյանքը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից