Տեսանյութեր Հասարակություն 

Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ /Տեսանյութ/

 

 

 

Համացանցում հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Երրորդ Ռեյխի համակենտրոնացման ճամբար՝ Օսվենցիմում ստեղծված հուշահամալիր այցի մասին տեսանյութը: Նրա ուղևորությունը տեղի է ունենում ճամբարի ազատագրման 75-ամյակի նախօրեին: Տեսանյութը հրապարակվել է «Euronews»-ի YouTube ալիքում:

Կադրերում երևում է, թե ինչպես է Մերկելն անցնում Arbeit macht frei («Աշխատանքն ազատ է դարձնում») մակագրության ներքո։ Հայտնի է, որ կանցլերն առաջին անգամ է այցելում Օսվենցիմի թանգարան։

Հոբելյանական միջոցառումները կանցկացվեն Օսվենցիմում՝ 2020 թվականի հունվարի 27-ին:

 

 

 

Նույն շարքից