Հասարակություն 

Հնդկաստանում ոստիկանը գնդակահարել է բռնաբարության մեջ կասկածվող 4 տղամարդու

analitik.am

Հնդկաստանում ոստիկանը գնդակահարել է 4 տղամարդու, ովքեր կասկածվում էին որպես անասնաբույժ աշխատող 27-ամյա աղջկա բռնաբարության ու սպանության մեջ: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ սպանության վայր տեղափոխված կասկածյալները փորձել են խլել ոստիկանների զենքերն ու դիմել փախուստի:

BBC News-ի հետ զրույցում սպանված աղջկա մայրը հայտարարել է, որ այդկերպ արդարադատություն է իրականացվել, իսկ նրա հարևանները հրավառություն են կազմակերպել, երբ իմացել են հանցագործների գնդակահարության մասին:

Նույն շարքից