Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Պուտինը ռուսերենից անցել է գերմաներենի՝ իրավիճակը փրկելու համար /Տեսանյութ/

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի գործարարաների հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ռուսերենից անցել է գերմաներենի։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Ինչ-որ պահի պետության ղեկավարը նկատել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցիչների համար միաժամանակյա թարգմանություն չի ընթանում, և դիմել է նրանց գերմաներենով։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է Գերմանիայի գործարարների հետ: Նրանք հույս են հայտնել, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում նախատեսված «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովը կմոտեցնի Ուկրաինային խաղաղությունը և կհանգեցնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացմանը:

Նույն շարքից