Քաղաքականություն 

Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել

analitik.am

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու համար Բաքվում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը քննադատել է միջոցառման կազմակերպիչներին:

Սիմոնյանին մասնավորապես դուր չի եկել այն, որ պատվիրակության անդամները պետք է այցելեին Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող Շահիդների ծառուղի:

ՏԿԵ փոխնախարարը հիշեցրել է, որ Երևանում կայացած 13-րդ նստաշրջանի ժամանակ որևէ թեմատիկ կետ չի եղել, չեն եղել նաև քաղաքական ենթատեքստեր. «Չնայած բոլորին է հայտնի, թե ինչպիսի պատմական փորձությունների միջով ենք մենք անցել»,-ասել է նա:

Փոխնախարար Սիմոնյանին պատասխանել է Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարը՝ ով կրկին խոսել է Երևանի կենտրոնում տեղադրված Նժդեհի արձանի մասին:

Նույն շարքից