Միջազգային Տեսանյութեր Տնտեսություն Քաղաքականություն 

Մենք իսկապես խաղաղություն ենք ուզում․ Զելենսկին ժամանել է Դոնբաս /Տեսանյութ/

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգել է երկրի անկախության համար զոհված մարտիկների հիշատակը: Այս մասին հայտնում է Լենտան։

Աշխատանքային այցի շրջանակներում, Ուկրաինայի նախագահն այցելել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի շրջանի Չասով Յար քաղաքում համատեղ զորքերի գործողությունների շտաբ: Ըստ Զելենսկիի, ուկրաինական բանակը բոլոր դիվանագիտական ​​բանակցությունների հաջողության գրավականն է, այդ իսկ պատճառով նա որոշել է միջազգային  բանակցությունների նախօրեին հանդիպել զինծառայողների հետ։

Երկրի ղեկավարը նշել է, որ 5 տարի առաջ ուկրաինական բանակը թույլ էր և «շատ բան չուներ», բայց մարտիկները գոյատևեցին շնորհիվ կամքի և անպարտելի ոգու․ «Մենք իսկապես խաղաղություն ենք ուզում։ Մենք չենք ցանկանում ամեն օր կորցնել լավագույնններին: Եվ մենք անպայման կվերադարձնենք մեր ժողովրդին և մեր տարածքները: Դոնբասն Ուկրաինա է: Լուգանսկն Ուկրաինա է: Ղրիմն Ուկրաինա է»,-ասել է պետության ղեկավարը:

Նույն շարքից