Հասարակություն 

Հրաձգություն՝ ամերիկյան ռազմաբազայում. Զոհեր ու վիրավորներ կան

analitik.am

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում գտնվող ռազմածովային ուժերի բազայում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Միջադեպի արդյունքում երկու զոհ կա, այդ թվում՝ կրակ բացողը: Վիրավորների թիվը հասնում է 5-ի, նրանք հոսպիտալացվել են:

Նշենք, որ բազան, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, համարվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի խոշորագույն ուսումնական պոլիգոնը:

Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից