Հասարակություն 

Դուք երկուսով հաջողությամբ կործանել եք հայկական ֆուտբոլը, ինչ բարոյական իրավունք ունի նա. ՀՖՖ ասուլիսի ժամանակ կրքերը թեժացան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՖՖ-ն հրապարակեց ֆեդերացիայի նախագահի թեկնածուների անունները, որոնց թվում է նաև փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի անունը:

Ասուլիսի ժամանակ Սուրեն Բաղդասարյանը, դիմելով ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, ցանկացավ իմանալ, թե ինչու Մելիքբեկյանը չի մասնակցում լրագրողների հետ հանդիպմանը. «Դուք հարազատ ընկերներ եք ու, ըստ էության, այս մեկ տարվա ընթացքում դուք եք ղեկավարել ֆեդերացիան և հաջողությամբ կործանել այն: Ի՞նչ բարոյական իրավունքով է Մելիքբեկյանն իր թեկնածությունը դրել»:

Բաղդասարյանն ասաց, որ անցած տարի Մելիքբեկյանը գործկոմի նախագահ է դարձել ու ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվել «Զվարթնոց» ՖԱ-ի կողմից, որն այսօր ֆեյք են անվանվում. «Արդյո՞ք պարոն Մելիքբեկյանը նույնպես ֆեյք է համարվում»:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ասաց, որ իրենք «ֆեյք» արտահայտություն չեն արել. «Դուք եք այդ արտահայտությունն արել, դուք մտածեք, թե ովքեր են ֆեյք»:

Բաղդասարյանը շարունակեց՝ հայտարարելով, որ Նիկողոսյանն ու Մելիքբեկյանն են կործանել հայկական ֆուտբոլը. «Ընտրարշավի ժամանակ դեռ շատ բաներ կպարզաբանվեն, երկուսիդ ու հատկապես Մելիքբեկյանի կերպարը ջրի երես դուրս կգա: Նա ի՞նչ բարոյական իրավունքով է ուզում ղեկավարել ֆեդերացիան»:

Նիկողոսյանն ասաց, որ Բաղդասարյանի հայտարարությունները որպես ի գիտություն կընդունի, սակայն հարցերին չի պատասխանի:

Նույն շարքից