Հասարակություն 

Ամերիկացի բլոգերը Հայաստանը համարել է իր երկրորդ տունը

analitik.am

Ամերիկացի հայտնի բլոգեր Դեվիդ Հոֆմանը հոկտեմբերին այցելել է Հայաստան և Արցախ: Ըստ նրա՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ չի կարելի գնալ 2-3 օրով, և եթե իսկապես ցանկություն կա այն տեսնելու, ապա անհրաժեշտ է ամենաքիչը 15 օր:

«Հայաստանն իսկապես այն հյուրընկալ երկրներից է, որտեղ ես եղել եմ: Մարդիկ շատ բարեհոգի են, բոլորը քեզ գրկաբաց ընդունում են: Ամեն տեղ արդեն 5 րոպեից հետո զգում եմ ինձ, ինչպես տանը», - ասել է բլոգերը:

Հոֆմանը նշել է նաև, որ շատերը կարող են ասել, որ Հայաստանում չափից շատ եկեղեցիներ կան, բայց իր համար յուրաքանչյուրը յուրօրինակ է: Նա հատկապես հիացել է Տաթևի վանքով և Նորավանքով, որոնք աչքի են ընկնում իրենց հնությամբ և պատմությամբ:

Նույն շարքից