Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր Ֆբ էջում գրել էր այն մասին, որ իր դեմ դատական հայց է ներկայացրել Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ, «Մեդիալաբ» կայքի սեփականատեր Մարիաննա Գրիգորյանը: Analitik.am-ին հայտնի դարձավ, որ Մարիաննա Գրիգորյանը ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի քույրն է։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հենց Մարիաննա Գրիգորյանի միջոցով է Սորոսի հիմնադրամն ազդեցություն ունենում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության և վերջինիս կողմից մշակվող նախագծերի վրա՝ դրանք հարմարեցնելով հիմնադրամի հետաքրքրություններին։
Նշենք, որ Medialab.am կայքը հիմնադրվել է Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից ստացած ֆինանսավորման շնորհիվ ։ Միայն 2018 թվականին «Մեդիալաբ» կայքը վերոնշյալ հիմնադրամից ստացել է 106 700 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ։