Հասարակություն 

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգին

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:

Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու անսպառ եռանդ:

Նույն շարքից