Իրավական Միջազգային Քաղաքականություն 

Անչափահասները սպանել են կամավորին ուկրաիներեն խոսելու համար

analitik.am

Դոնեցկում անչափահասների կողմից ծեծվելուց հետո մահացել է 38-ամյա կամավոր Արտյոմ Միրոշնիչենկոն:

Ակտիվիտի վրա նոյեմբերի 29-ին հարձակվել են 16 և 17 տարեկան 2 անչափահասներ: Նրանցից մեկը ծեծել է Միրոշնիչենկոյին , իսկ հետո խփել նրա գլուխը սալիկին: Դեպքից հետո փողոցում կամավորին գտել են անգիտակից վիճակում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատվել է, սակայն ընկել է կոմայի մեջ: Նրա մոտ ախտորոշվել է գանգոսկրի կոտրվածք:

Օրեր անց ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և նրա հանցակցին, որը նույնպես գտնվել է դեպքի վայրում: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:

Նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը եղել է Միրոշնիչենկոյի կողմից գործածած ուկրաիներենը և ուկրաինական դիրքորոշումը:

Նույն շարքից