Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամենից շատ վախենում է դեկտեմբերի 9-ին Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անարդյունավետ հանդիպում ունենալուց: Այս մասին նա հայտնել է Ուկրաինա հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ունի արդյոք վախի որոշակի զգացում հանդիպումից առաջ:

«Ես արդյունք եմ ուզում, միակ բանը, որից ես անհանգստանում եմ այն է, որ մենք կհանդիպենք և կասենք. «Մենք ծրագրում ենք»...Ես չեմ սիրում բանակցություններ առանց արդյուքների: Դա միակ բանն է, որից ես վախենում եմ», - ասել է Զելենսկին:

Զելենսկին նաև հայատրարել է, որ չի ցանկանում խոսել Մինսկի մասին, որպեսզի չխոչընդոտի Փարիզում կայանալիք հանդիպմանը:

Նույն շարքից