Հասարակություն 

Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է… Փայլանը` Անի այցելության մասին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը  մասնակցել է  Կարսի քաղաքային խորհրդի և «Anadolu Kültür»-ի կողմից կազմակերպված «Քարի ձոն` Անի» խորագրով ցուցահանդեսին, որի ընթացքում այցելել է Անիի ավերակներ:

Անի կատարած այցի կապակցությամբ Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրել է նաև իր լուսանկարները:

«Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։ Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…

Գետը, որ կը հոսի քաղաքի մօտէն, վերածեր են Թուրքիա-Հայաստան սահմանի։

Սահմանը 26 տարի է ի վեր փակ է…

Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդուած կամուրջը, տօն պիտի ըլլայ Անի քաղաքին համար»,- գրել է հայ պատգամավորը։

Փայլանը, բացի այդ նաև այցելել է Կարսի քաղապետարան և հանդիպում ունեցել  HDP-ական համայնքապետերի հետ:

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից