Միջազգային Քաղաքականություն 

Պորոշենկոն առաջարկել է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է գործող իշխանություններին պատ կառուցել ոչ թե Դոնբասում հակամարտության սահմանային գծում, այլ ուկրաինա-ռուսական սահմանին։ Այս մասին հայտնում է Լենտան։

Այսկերպ Պորոշենկոն մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկիի օգնականի այն հայտարարություններին, որ «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի ձախողման դեպքում Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են իրականացնել պլան Բ-ն և Դոնբասում հակամարտության սահմանային գծում պատ կառուցել։

«Պատ կառուցեք Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին։ Դա ձեզ պետք կգա»,-ասել է Պորոշենկոն։

Միևնույն ժամանակ, նախկին նախագահը նշել է, որ առաջիկա բանակցությունների ձախողման մեջ ոչ մի սարսափելի բան չկա։ Այնուամենայնիվ, եթե դա տեղի ունենա, Ուկրաինայի իշխանությունները պետք է վերադառնան իրենց հայրենիք՝ ազգը միավորելու և պետություն կառուցելու։

Նույն շարքից