Հասարակություն Տեսանյութեր 

Սրճարանի այցելուները դանակներով զինված զանգվածային ծեծկռտուք են սարքել /Տեսանյութ/

analitik.am

Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է 112 հեռուստաալիքը Telegram-ի իր ալիքում:

Դեկտեմբերի 6-ի երեկոյան առևտրի կենտրոններից մեկի սրճարանում մեծ թվով տղամարդիկ են հավաքվել, ովքեր վիճել են իրար հետ: Դրանից հետո տղամարդիկ զինվել են դանակներով և հարձակվել իրար վրա։

Այցելուներից մեկը տրավմատիկ ատրճանակով նախազգուշական կրակ է բացել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, ինչից հետո վիճաբանությանը մասնակցող տղամարդիկ լքել են հաստատությունը։ Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Նույն շարքից