Հասարակություն Տեսանյութեր 

Օմսկի շրջանում բնակիչներն արյունով լցված լիճ են հայտնաբերել /Տեսանյութ/

analitik.am

Օմսկի շրջանի Կովալև գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արյունով լցված «լիճ»: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Ինսթագրամում՝ տեղի բնակչի կողմից, փոխանցում է Լենտան։

Ըստ տեսանյութի հեղինակի՝ «լճի» տարածքը կազմում է 30-40 քմ: Խորությունը չի ստուգվել: Հաջորդ հրապարակման մեջ բնակիչները ցույց են տվել, որ վերոնշյալ վայրը ծածկված է հողով։

Օմսկի շրջանի գլխավոր անասնաբուժական բաժնից հայտնել են, որ անասնագլխի սպանդին ներգրավված ընկերությունը պատասխանատվություն է կրելու դրա համար: Նշվում է, որ մասնագետները տեղում չեն հայտնաբերել վտանգավոր վարակներ:

Նույն շարքից