Հասարակություն Տեսանյութեր 

Մարզադաշտում հրեական հարսանիք է տեղի ունեցել․ Ներկա է եղել մոտ 500 մարդ /Տեսանյութ/

analitik.am

Հրեա զույգը որոշել է ամուսնանալ Նիժնի Նովգորոդում՝ Աշխարհի 2018 թվականի առաջնության համար կառուցված մարզադաշտում: Այս մասին հայտնում է Լայֆը։

Նշվում է, որ հարսնացուն եղել է Նիժնի Նովգորոդի ռավվին Շիմոն Բերգմանի դուստրը, իսկ հրեա փեսան՝ Լոնդոնից: Նրանք որոշել են հարսանիքը կազմակերպել մարզադաշտում մի պատճառով: Ըստ հին հրեական ծեսի, ամուսնությունը ենթադրվում է անցկացնել բաց երկնքի տակ՝ Աստծո առջև:

Հարսանեկան արարողությանը մասնակցել է մոտ 500 մարդ: Արարողությունը կայացել է մարզադաշտում տեղադրված հատուկ հարթակի վրա: Այն հեռարձակվել է մարզադաշտի մեծ էկրաններին:

Նույն շարքից