Հասարակություն 

Apple-ն առանց անցքերի iPhone կթողարկի

analitik.am

iPhone 13-ը չի ունենա մարտկոցը լիցքավորելու և տվյալների փոխանցման համար նախատեսված անցքը: Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ հղում անելով Ting International Securities-ի համար փորձագետի զեկույցին, փոխանցում է Լենտան։

Փորձագետը կանխատեսել է, որ 2021 թվականի iPhone-ը Apple-ը կթողարկի առանց անցքերի՝ ամբողջովին հեռացնելով «ֆիզիկական» միացման անցքը: Ըստ այդմ, նոր սմարթֆոնը կլիցքավորվի բացառապես անլար:

Հավանաբար, կփոխվի նաև iPhone-ի կոմպլեկտացիան: Այժմ Apple-ը սարքի տուփի մեջ մերառում է էլեկտրական ադապտեր և USB լար, սակայն հետագայում այն ​​կամ կլրացնի iPhone-ը Qi լիցքավորմամբ, կամ կվաճառի այն առանձին:

Նույն շարքից