Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Եթե պարտք չենք, ինչի տանք. Նիկոլ Փաշինյանը՝ Լոռիում տան համար գումար ուզող քաղաքացուն

analitik.am

Պարոն վարչապետ, 31 տարի անցել է, սակայն մենք չենք կարողանում մեր փլված տան գումարը ստանանք, մեզ համար օգտագործենք: Այս մասին Լոռիում այցով գտնվող ՀՀ վարչապետին ասաց նրան մոտեցած քաղաքացիներից մեկը:

Փաշինյանը նշեց, որ այս տարի պետությունը 3 միլիարդ է տրամադրում աղետի գոտուն, ինչից հետո այլևս որևէ քաղաքացու նկատմամբ պարտավորություն չի ունենա. «453 քաղաքացուց կեսին ԲԳՎ տվեցինք, կեսին էլ 3 միլիարդ հատկացնում ենք բնակարան կառուցելու համար: Այս պահին այլ քաղաքացիներ չկան, ում պետությունը բան պարտք կլինի: Մենք չենք ասում, որ թեման 100 տոկոսով փակվեց: Հետո եթե քաղաքացիներն ասեն, որ խնդիրներ կան, նորից նրանց թղթերը կնայենք»:

Կառավարության ղեկավարը նշեց, որ մարդ կա, ով փողը ստացել է, տուն է առել, հետո ինչ-ինչ պատճառներով վաճառել է այն ու հիմա էլի տուն չունի. «Այդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություններ չունի: Ում նկատմամբ ունենք, նրանց հարցերը կլուծենք»:

Քաղաքացին խնդրեց գոնե նպաստառուներին տալ, ինչպես մինչև 2014 թվականն էր, սակայն վարչապետը կրկնեց, որ տալու համար պետք է պարտավորություն լինի. «Եթե պարտք չենք, ինչի տանք: Եթե պարտք ենք, կտանք»:

Նույն շարքից